2015-ի առաջին վեց ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 534 մլրդ 358 մլն դրամ մլրդ դրամ, ինչը 0,6 տոկոսով ավելի է նախորդ 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից: Պետական բյուջեի եկամուտների մեջ հիմնական մասը կազմել են հարկերն ու տուրքերը` 501 մլրդ 472 մլն դրամ, ինչը 2014-ի առաջին կիսամյակի համեմատ ավելի է 0,3 տոկոսով:

Ամենամեծ մուտքերը ստացվել են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)` 192 մլրդ 641 մլն դրամ, ապա եկամտային հարկից` 144 մլրդ 300 մլն դրամ, երրորդը` շահութահարկից` 59 մլրդ 737 մլն դրամ:
Շրջանառության հարկից մուտքերը կազմել են ընդամենը 5 մլրդ 170 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 32,2 տոկոսով: Սա կազմում է պետական բյուջեի վեց ամսվա եկամուտների ուղիղ 1 տոկոսը, այն դեպքում, երբ այս հարկման դաշտում գործում են ահռելի թվով` շուրջ 57 հազար տնտեսվարողներ, հիմնականում առևտրով զբաղվողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել