Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում կարևոր պաշտոններն օտարերկրացիներին վստահելը վիրավորանք է համարել ուկրաինացի ժողովրդի համար, տեղեկացնում է Lenta.ru-ն:

«Ինչպես արդեն ասել եմ՝ Ուկրաինան արտաքին կառավարման է հանձնված: Կառավարության բոլոր կարևոր պաշտոնները, այժմ նաև հիմնական շրջանների ղեկավար պաշտոններն օտարերկրացիներն են զբաղեցնում: Ես կարծում եմ, որ դա վիրավորական է ուկրաինացի ժողովրդի համար»,-ասել է ՌԴ նախագահը:

«Ի՞նչ է, Ուկրաինայում այլևս չկա՞ն ազնիվ մարդիկ և գրագետ ղեկավարներ: Իհարկե կան»,- ընդգծել է Պուտինը:

Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանա հետագա ճգնաժամն Ուկրաինայում, Պուտինն ասել է, որ դա հենց Ուկրաինայից է կախված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել