Այս օրերին, երբ սահմանին լարված վիճակ է, առավել քան կարևոր է իմանալ, թե ինչի մասին չի կարել գրել, ինչ նյութեր չի կարելի տարածել:

1. Չի կարելի գրել մեր զինտեխնիկայի տեղաշարժի մասին, անկախ նրանից՝ դրանք հավաստի տեղեկություններ են, թե՝ Վարդուշ տատի պատմածը (սա հատկապես վերաբերում է որոշ «լրագրող» կոչվող բացբերանների), որովհետև 
ա. դա թշնամուն ռազմական տեղեկությունների տրամադրում է, կարող է՝ մենք ուզում էինք այդ ուղղությամբ առաջ գնալ, թշնամուն հանկարծակիի բերել, ու քո դեբիլության պատճառով թշնամին իմանում է, թե որտեղից սպասի մեր հարվածը,
բ. նման կարգի տեղեկությունները կարող են խուճապ առաջացնել բնակչության մոտ, քանզի նրանք չգիտեն՝ դա պատերազմի սկիզբ է, ինչ-որ զորավարժությունների շրջանակում է, թե ուղղակի կանխարգելիչ միջոցառում է:

2. Չի կարելի զանգելու կամ այլ եղանակներով տեղեկություններ «հայթայթել» թեժ գծից ու դա տեղադրել համացանցում, մանավանդ եթե այդ տարածքում վիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակվել (սա նույնպես առաջին հերթին վերաբերում է որոշ «լրագրող» կոչվող ու քլիքի համար սատկող բացբերանների): Զինծառայողը կամ գյուղացին կարող է չիմանալ, թե ինչի մասին կարելի է պատմել, ինչի մասին` ոչ: Նման իրավիճակում խուճապի առաջացումը միայն բարդացնում է իր գործն իմացող և փայլուն կատարող մեր ՊՆ-ի խնդիրը, քանզի ցանկացած նման տեղեկություն, «լրատվական կայքից» սկսած, տարածվում է սարաֆանային կամ փչացած ռադիոյի եղանակով:

3. Չի կարելի խառնել գնդակոծությունը, հրետակոծությունը, ռմբակոծությունը և հրթիռակոծությունը, և երբ օրինակ թշնամին կրակում է, ասենք, ավտոմատով և դշկ-ով, չի կարելի գրել ռմբակոծության (ուղղաթիռներով և ինքնաթիռներով որոշակի տարածքում ռումբեր նետելու) մասին (սա կրկին առաջին հերթին վերաբերում է որոշ «լրագրող» կոչվող հեքիաթասացների):

4. Չի կարելի հավատալ debilot.ru կամ opkjklka.com կամ whgjhxa.np կայքերում տեղադրված տեսանյութերին սահմանի կրակոցների, թշնամու կողմից տանկի կիրառման կամ այլնի մասին, չի կարելի հավատալ անգամ հայկական «լրատվական կայքերում» տեղադրված նման տեսանյութերի, եթե դրա տակ չկա հղում պաշտոնական աղբյուրներին: Լարվածության օրերին շատ «լրատվական կայքեր» ուղղակի օգտագործում են առիթն ավել քլիքեր հավաքելու և գովազդատուների վրա իրենց կայքում գովազդն ավելի թանկ վաճառելու համար, դա նրանց համար ուղղակի բիզնես է` առանց հետևանքների գիտակցման:

5. Չի կարելի տարածել ազերբառանական աղբյուրներից քաղած, թարգմանած ցանկացած տեղեկություն, մի՛ մոռացեք, որ սա նաև տեղեկատվական պատերազմ է, և հիմա նրանք փորձում են մեր հասարակության շրջանում խուճապ առաջացնել ու անգամ կարող ա գրեն, որ գրավել են մի քանի գյուղ կամ ամբողջ մարզ` լինի դա Տավուշը, թե Արցախը: Ու հիշեք, որ, օրինակ, Armenia.az կայքն ազերբառանական կայք է, Armenia բառի կամ հայկական ծագում ունեցող որևէ բառի առկայությունը չի վկայում կայքի հայկական լինելու մասին:

Հ.Գ. Ուղղակի վստահեք մեր հաղթանակած բանակին, որն ամբողջովին վերահսկում է իրավիճակը: Հաստատ եմ ասում՝ մենք սպառազինությամբ մի քանի անգամ գերազանցում ենք թշնամուն, դե մեր զինվորների արիության ու հարևան չորքոտանիներից հազար գլուխ բարձր լինելու մասին չեմ խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել