Tert.am–ը գրում է.

Գինովցած վիճակում մեքենա վարելը օրենքի խախտում է, սակայն այդ օրենքը չի վերաբերում ձիարշավին: Դա անգամ հանրահայտ սպորտաձև է Գվատեմալայում:

Ինչպես գրում է Oddity Central-ը` Skach Koyl կոչվող սպորտաձևն իրենից հարբած ձիարշավ է ներկայացնում։ Գինովցած ձիավարները ամեն տարի նոյեմբերի 1-ին հավաքվում են Տոդոս Սանտոս քաղաքում` մասնակցելու սպասված մրցումներին: Մրցույթի որևէ կանոն չկա, այն ոչ սկիզբ ունի, ոչ վերջնակետ:

Մրցարշավը ուղիղ 7  ժամ է տևում` վայրի մասնակիցներով ու առանց անվտանգության մտահոգության: Մասնակիցները մրցույթի ժամանակ կանգառներ են անում` ևս մի կում ըմպելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել