Tert.am–ը գրում է.

Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սաուրիսը առաջարկել է կղզի գնել ու դա բնակեցնել Սիրիայից ու այլ երկրներից փախչող հարյուր հազարավոր մարդկանցով, որոնք այս օրերին Եվրոպայում ստեղծված «փախստականների ճգնաժամի» կիզակետում են:

France 24-ի փոխանցմամբ` եգիպտացի մեծահարուստը պատրաստ է գնել Հունաստանի կամ Իտալիայի կղզիներից մեկը և դա տալ փախստականներին:

Twitter-ում հեռահաղորդակցության ասպարեզի մագնատ Սաուրիսը բացատրել է, թե ինչպես կիրականացնի իր պլանը. կգնի կղզին, դա անկախ կհռչակի, մարդկանց այնտեղ աշխատանք կառաջարկի ու երկիր կկառուցի:

Եգիպտացի հիշեցրել է, որ Հունաստանն ու Իտալիան տասնակ անմարդաբնակ կղզիներ ունեն, ասել, որ այս հարցով կդիմի այդ երկրների իշխանություններին: Գնվելիք կղզին նա գնահատել է 10 մլն-ից 100 մլն-ի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել