Картинки по запросу թուրքիաՄի թեթև կոպիտ հաշվարկ...
Թուրքիա հանգստանալու համար մեկնողների թիվը 2014թ-ի հունվարից մինչև սեպտեմբեր մոտ 54700 է եղել, որոնցից յուրաքանչյուրը միջինում ծախսել է 500$, ընդհանուր առմամբ ծախսել են 27.35 մլն $, որից շահութահարկի տեսքով թուրքական պետբյուջե մուտք է եղել 5.47 մլն$ (20%): ՀՀ-ում 2.7 մլն բնակչություն կա, որոնցից յուրաքանչյուրն ամսական ամենաքիչը 42$ (20,000 դրամ)՝ ծախսում է թուրքական ապրանք ձեռք բերելու վրա (հագուստ, օճառ, տեխնիկա և այլն)՝ ընդհանուր առմամբ տարեկան ծախսվում է 1.361 մլրդ$: Այս գումարից ամենաքիչը 70%-ը գնում է Թուրքիա, որից ևս 20% թուրքական պետբյուջե (272.16մլն$):
Վերը արված ամենակոպիտ հաշվարկներով ստացանք, որ յուրաքանչյուր տարի մենք լցնում ենք թուրքական պետբյուջեն 277.63 մլն$ գումարով: 
Մեկ փամփուշտն արժե 1$, այսինքն՝ 277,630,000 հատ փամփուշտ տարեկան նվիրում ենք Թուրքիային: 
Համեմատության համար հաշվենք, որ եթե Ադրբեջանի կողմից Հայաստան աշխարհի ուղղությամբ օրական արձակվի 2000 փամփուշտ, տարեկան նրանք կծախսեն ընդամենը 730,000 հատ, այսինքն՝ վերը նշված՝ մեր կողմից Թուրքիային «նվիրած» փամփուշտները նրանց կբավարարեն շուրջ 380 տարի Հայաստանը կրակահերթի տակ պահելու համար…
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ 1. Թուրքիան հույսը մեր այդ մեկ քառորդ միլիարդի վրա չի դրել։
Այո, չեմ վիճում, բայց որքանով ես վստահ, որ երեկ զոհված տղան, ով, ի դեպ, քո անվտանգությունն էր պահպանում, չզոհվենց հենց այն փամփուշտից, որը գնվել էր քո վճարած գումարից:
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ 2. Թուրքիան ու Ադրբեջանը նույնը չեն։
Հա, բայց նույն լեզվով են խոսում, նույն կրոնն են դավանում, նույն ազգն են ի վերջո: 
Լավ, գուցե նույն պետությունը չեն, և գուցե երեկվա զոհը Թուրքիայի կողմից չէր, բայց ի՞նչ կասեք Քեսաբի մասին։ Քեսաբն էլ Թուրքիայի կողմից չավերվե՞ց։ Քեսաբի զոհերն էլ մեր ազգակիցները չէի՞ն։
Հ.Գ. Երեկ երեկոյան կրակահերթի տակ են եղել Տավուշի մարզի քսան գյուղեր:
2014թ-ին ունեցել ենք 46 զոհ:
2015թ-ի միայն հունվար ամսին ունեցել ենք 12 զոհ:
Հ.Գ. No Comment

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել