Tert.am-ը գրում է.

Ամերիկացի կոնգրեսական, Արցախի բարեկամ Ադամ Շիֆը կոչ է արել սատարել Արցախի պետականությանն ու հակազդել ադրբեջանական ագրեսիային:

Իր դիրքորոշմամբ հայտնի կոնգրեսական Շիֆը մասնավորապես հետևյալ գրառումն է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում. «Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշել է  իր 24-րդ Անկախության օրը: Մենք պետք է շարունակենք սատարել Արցախի ժողովրդին` հանուն ազատության, ինքնորոշման ու բարեկեցության նրանց պայքարին` աջակցելով այս երիտասարդ ժողովրդավարությանն ու հակազդելով ազերիների աղաղակող ագրեսիային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել