Картинки по запросу հայաստանԱյս տարածքների ու նաև ամբողջ համացանցով մեկ ողողված նյութերից շատերը պատմում են մեկ «հայ գենի», մեկ «ռուս գենի», մեկ «ադրբեջանական գենի» առավելությունների ու ամենակարևորը՝ գոյության մասին: Այսինքն, հիմնականին հենց այն ժողովուրդներն են տառապում իրենք իրենց նախապատվություն տալու ցավով, որ այսօր արդեն կորցրել են ոչ միայն ազգային, այլ և մարդկային դիմագիծը: Բայց հենց սրանց մեջ էլ ծնվում են այն «էպոսագետ-ազգագրագետները», որ աջ ականջը ձախ ձեռքով բռնելու իզուր ջանքեր թափելով՝ աշխատում են գոհացնել իրենց իշխանություններին՝ շարունակելով նրանց այն «գաղափարախոսությունը», թե «մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» (մնում է նաև իմանալ, թե ով է ընդհանրապես մեր մասին խոսում կամ մտածում), «ռուսական աշխարհի առավելությունները» (որ հաճախ երկակի իմաստ է ստանում «ռուսական ոգի» հասկացողությամբ, որն էլ իր հերթին սկսում ու ավարտվում է ընդամենը փայտի սպիրտ կոնծելու սովետական գջլոտ սովորությամբ և իհարկե նույն այդ «ռուսական աշխարհի» ստեղծած, իրականությունից փախուստ տալու նպատակով), «ադրբեջանական հազարամյա մշակույթն» էլ գալիս է բոլորովին մարդկությանը «ֆոկուսից» գցելու համար...
Իրականում և վաղուց հայտնի է, որ որևէ կայացած ժողովուրդ, որ վաղուց իր կենցաղային ու տնտեսական, ընկերային ու քաղաքական խնդիրները լուծելու լծակները որոշել է դեմոկրատական հասարակություն ստեղծելով որոնել և նաև գտել է՝ երբե՛ք ոչ իր առավելությունների ու ոչ առավել իր «յուրահատուկ գենի» մասին ծպտուն անգամ չի հանում: Իսկ եթե ականջի ծայրով լսում է այս որակի ու մակարդակի բարբաջներ, բարեհոգի, բայց հեգնանքով ժպտում է ու սկսում քարտեզի վրա որոնել այն կետը, ուր ծագում են այս կարգի անհեթեթություններ: Գտնում է, ու կազմակերպվում են այդ մարդկանց բարեգործական օգնություն ուղարկելու ծրագրեր մշակել: Հավանաբար բոլոր «հանճարեղ» մտքերը քաղցից չեն ծնվում, և բնականաբար թերասնումը մարդուն կարող է մղձավանջների մեջ էլ գցել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել