Ամեն անգամ, հենց ադրբեջանցիներն ակտիվացնում են իրենց գործողությունները հայ-ադրբեջանական սահմանում, մենք սկսում ենք գուշակել, թե ինչով է պայմանավորված նրանց նման վարքը։ Ու միշտ պատճառներ ենք գտնում. մեկ ուզում են ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չի, մեկ բանակցային գործընթացն են ուզում տապալել, մեկ միջազգային հանրության ուշադրությունն են շեղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից և այլն, և այլն, և այլն։

Հիմա էլ, ամենայն հավանականությամբ, նրանց ակտիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս օրերին Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում։ Թուրքական բանակի ներկայությունն Ադրբեջանի տարածքում ակնհայտորեն ոգևորել է թշնամուն։

Բայց մի՞թե բավարար չէ ադրբեջանցիների նման գործողությունների տրամաբանություն որոնել։ Պարզ է էլի արդեն, որ եթե մարդն իրավիճակ փոխելու ցանկություն ունի, ապա միշտ կգտնի՝ ինչով հիմնավորի իր այս կամ այն քայլը։ Ադրբեջանցիները հասկացել են, որ բանակցությունների միջոցով որևէ արդյունքի չեն կարող հասնել, դրա համար սկսել են ջուր պղտորել։ Մեկ էլ տեսար` ձուկ բռնվեց։ Մեր խնդիրն էլ այս պարագայում մշտական աչալրջությունը պիտի լինի։ Սա է իրականությունը, ժողովուրդ ջան։ Ուրիշ բան չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել