Միշտ այդպես է. երբ թուլացնում, կեղեքում թշվառացնում ես, թույլերը, թշվառներն ու աղքատները մի օր գալիս են իրենց ինչքի հետևից։ Հենց դա է տեղի ունենում այսօր Եվրոպայում։ Արևմուտքը շարունակաբար թշվառացնում ու կեղեքում է Արևելքը՝ իր քաղաքացիներին ավելի լավ ապրելու պայմաններ ապահովելու համար, և հիմա փախստականները գնում են իրենցից թալանածի հետևից։ Եթե չթալանեին, սիրիացին կապրեր ու կարարեր իր երկրում, իրաքցին՝ իր, ուկրաինացին՝ իր։ Նրանք գնում են այնպես, ինչպես հայերն են գնում Մոսկվա՝ 100-ամյա քաղաքականության հետևանքով թալանվածը գտնելու։ Եվրոպայում ներկայիս անկառավարելի միգրացիան հենց Արևմուտքի վարած քաղաքականության պտուղներն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել