Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը արձագանքել է երեկ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրմանը` ընդգծելով, որ դա վտանգավոր է:

Միաժամանակ Ուորլիքը խաղաղության կոչ է արել:  

Twitter-ի իր էջում Ուորլիքը մասնավորապես կատարել է հետևյալ գրառումը. «Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտնում են ականանետերի ու ծանր զինատեսակների կիրառման մասին: Եթե դա ճիշտ է, ապա վտանգավոր լարվածություն է: Մենք պետք է աշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել