Արցախ-Ադրբեջան և Հայաստան-Ադրբեջան սահմանները բացարձակ տարբեր իրավական հարթություններում են, եթե Արցախի զինված ուժերը կարող են իրենց թույլ տալ անցնել հակառակորդի տարածք, անգամ դիրքեր առաջ տալ, ապա դա Արցախ պետության վրա այդքան էլ թանկ չի նստի զուտ նրա համար, որ էդ երկիրը դեռ ճանաչված չի և որևէ միջազգային պարտավորություններ չի ստանձնել, ուստի նրան պատժելու համար չափանիշներն այլ են: Ինչ վերաբերվում ա Հայաստան-Ադրբեջան սահմանին, ապա Սովետի քանդվելու հետ, երբ Հայաստանն ինքնուրույնություն էր ձեռք բերում ու դեռ չէր ստանձնել միջազգային պարտավորություններ, կարող էր սահմանների հարցը լուծել, անգամ այն ժամանակ, երբ պատերազմ էր հայտարարված: Բայց ունենք էն, ինչ ունենք, Տավուշի սահմանները խայտառակ վատն են, գրեթե ամբողջությամբ հարևան պետության վերահսկողության տակ են: 
Հիմա ի՞նչ է հնարավոր անել?
Կամ ունենալ կայացած դիվանագիտություն ու պետությունների միջև ստանձնած պարտավորությունների համատեքստում հասնել նրան, որ հակառակորդը լռեցվի, կամ կոմպենսացիա արվի էդ տարածքների բնակչությանը: Էդ մարդիկ քաքը չեն ընկել, պետական պարտավորություն ա պաշտպանել յուրաքանչյուրի անվտանգությունը: Առաջին անգամը չի, էդ սահմանների երկայնքով լուրջ քայլեր ա պետք, բայց քանի մեր պետությունը զուտ հռչակվածության մակարդակի ա, ու սոցիումի սկի տանձին էլ չի, ապա ունենք էն, ինչ ունենք:
Մի բան հստակ ա, եթե էդ տարածքների մարդիկ սկսեն ինքնուրույն լուծել իրենց անվտանգության հարցերը, ապա երևանցին ստիված ա լինելու, ասենք, Սևանի ճանապարհի վրա խրամատներ փորել ու սկսել դիմավորել հակառակորդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել