Աշոտյանը շնորհակալություն է հայտնում լրագրողներին, որ նրանց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացան կանխել մի «դիվերսիոն» հարձակում հայ դպրոցի վրա, և եթե այդ օպերատիվությունը չլիներ, և Զարզանդը մի երկու օր ավել աշխատեր, անուղղելի հարված հասցրած կլիներ հանրակրթությանը: Իսկ իրականում ո՞վ է Զարզանդը, բացի Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը կամ օգնականը լինելուց, նա, փաստորեն, Հայաստանի երկու բուհի՝ կարմիր դիպլոմով շրջանավարտ է, այսինքն՝ իր կրթական ցենզը հնարավորություն է տալիս այդ պաշտոնը զբաղեցնել, ես կասեի ավելին, Զարզանդին մի բան էլ պետք է խնդրեին, որ նման փայլուն պատրաստվածությամբ մասնագետը համաձայնվեր այդ պաշտոնը զբաղեցնել: Հիմա կամ Զարզանդի կարմիր դիպլոմներն են կեղծ, կամ Աշոտյանը խոչընդոտում է դեպի դպրոց որակյալ մասնագետների հոսքին: Երկու դեպքում էլ Աշոտյանը պատասխանատվություն է կրում: Ու հետո եթե Աշոտյանը կարող է ընդամենը մեկ կարմիր դիպլոմով նախարար աշխատել, Զարզանդն ինչո՞ւ չի կարող երկու կարմիր դիպլոմով դպրոցի փոխտնօրեն աշխատել: Եվ հետո ի՞նչ հաջողություն է արձանագրել Հայաստանի հանրակրթությունն Աշոտյանի օրոք: Ըստ էության՝ ոչ մի: Հանրակրթությունը մնում է սոսկալի ցածր վիճակում։ Էդ առանձին օլիմպիադաներում նվաճումները հանրակրթության ցուցիչ չեն: Էնքան սոսկալի ցածր, որ իր էրեխեքին մասնավոր դպրոց է ուղարկում: Ասենք՝ էս ազգի մի ինչ-որ տոկոս կարող է մասնավոր գնալ։ Բա մնացածը: Հայաստանի մի բուհ որ իր ռեյտինգով աշխարհի բուհերի լավագույն 500-ի մեջ լինի, լավ է։ Ու էսքանից հետո մի էն տեսակ գլուխ գովալով է խոսում, թե ոնց հայոց դպրոցը փրկեց Զարզանդի ճանկերից, կարծես մնացած դպրոցների տնօրենները և ինքը կրթության բնագավառի ազրեիլներ են։ Մի խոսքով, պահանջում եմ վերականգնել Զարզանդ Նիկողոսյանի խախտված իրավունքները և նրան վերականգնել դպրոցի փոխտնօրենի պաշտոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել