www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Գյուղում ապրում էր մի այրի: Նա մարդկանցից լսել էր, որ Աստված ասել է՝ «Եթե մանանեխի սերմի չափ հավատ ունենաս և սարին ասես՝ տեղափոխվիր այստեղից այնտեղ, սարը կգնա»:

Ուրախացավ այրինч իմանալով այս բարի լուրը, քանզի վաղուց արդեն բակում մի սարի չափ գոմաղբ ուներ կուտակած, սակայն ցանկություն չուներ բահով աշխատելու: Ուղիղ երկու ամիս այրին օրենքը պահեց՝ ծոմ էր պահում, աղոթում, և որոշեց նա, որ լիովին լցված է հավատով: Դուրս եկավ նա բակ երեկոյան և հրամայեց գոմաղբին հայտնվել դաշտում: Սակայն չկատարվեց նրա խոսքը: Շատ անգամներ նա կրկնեց՝ «Տեղափոխվիր այստեղից այնտեղ», սակայն նույնիսկ ոչխարի բրդի տատանում տեղի չունեցավ: Եվ հուսահատված գնաց այրին քնելու, ասելով՝ «Ես այդպես էլ մտածում էի»:

Սթիվեն Խեյզ «Ամպերում ճախրող ծեր կինը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել