Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում երեկ հնչեցրած կրակահերթի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիների վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենն Արթուր Գաբրիելյանից: Վերջինս նշեց, որ այլ տեղեկատվություն հաղորդել չի կարող:

Հիշեցնենք, որ ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայումս սահմանին իրավիճակը հանգիստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել