Սիբիրի հետազոտողները Ղրղզստանի տարածքում՝ Իսիկ-Կուլ լճի տակ, կորսված հինավուրց քաղաքակրթության ավերակներ են հայտնաբերել, որտեղ, հնարավոր է, թաղված է եղել Մատթեոս առաքյալը։

Discovery: Russian divers could have found the remains (pictured) of an ancient civilisation in a lake in Kyrgyzstan

Իսիկ-Կուլի հատակին հայտնաբերված հնագիտական փլատակների ամենատպավորիչ գտածոն կավե անոթի բեկոր էր, որի վրա կարելի է հայկական ու սիրիական գրառումներով կնիք տեսնել։ Այս գտածոն կարող է ապացուցել այս տարածքում հայկական վանքի գոյությունը, որտեղ, պատմության համաձայն, թաղվել են Սբ. Մաթևոսի մարմինն ու մասունքները։

Intriguing: A ceramic pot (pictured) found by one of the divers had stamp which could be Armenian or Syrian and prove the existence of a monastery where St Matthew may have been buried

Սիբիրում Տոմսկի պետական համալսարանի սուզորդները 23 մետր խորության վրա 200-ից ավելի գտածոներ են հայտնաբերել, որոնք, ենթադրվում է, պատկանել են 2500 տարվա պատմություն ունեցող սակերի քաղաքակրթությանը։
Գտածոները հայտնաբերվել են հինավուրց փլատակների մեջ, սակայն դրանք թվագրվում են ավելի ուշ ժամանակաշրջանի։

Vast: Lake Issyk-Kul is the tenth largest in the world by volume and surrounded by the dramatic Tian Shan mountains

Հետազոտողները դեռևս ուսումնասիրում են գտածոները, սակայն հնագետներն ասում են, որ դրանք ապացուցում են այս վայրում հայկական միջնադարյան վանքի գոյությունը։

Important site: Kyrgyz scientist Dr Vladimir Ploskikh discovered another underwater ancient metropolis at the lake (pictured) in 2007

Historic: The divers found over 200 items including ceramics, whetstones for sharpening knives and a piece of bronze ritual sickleSubmerged: The finds, thought to be from a 2,500-year-old settlement, were discovered between three and 70ft under the surface

Որոշ ուղղափառ քրիստոնյաներ հավատացած են, որ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկի՝ Մատթեոս առաքյալի մահվանից որոշ ժամանակ անց նրա մարմինն ի վերջո հենց այստեղ է տեղափոխվել ու թաղվել։

Astonishing: If the stamp is Armenian or Syrian, it could prove the existence of an ancient monastery where St Matthew the Apostle (pictured) is thought to have been buried

Եթե հաստատվի գրությունների հայկական ու սիրիական ծագումը, ապա սա կարող է ապացուցել այն լեգենդների ճշմարտացիությունը, որ Իսիկ-Կուլ լճի մոտ 14-րդ դարի հայկական վանք է գոյություն ունեցել, որտեղ թաղվել են Մատթեոս առաքյալի մասունքները։

Որոշ մարդիկ էլ հավատացած են, որ ավետարանչի մասունքներն իրականում հանգչում են Իտալիայի Սալերնո եկեղեցում, որը նվիրված է այս սրբին։

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Մատթեոս առաքյալը 15 տարի ավետարանել է հրեաներին Հրեաստանում, այնուհետև ճանապարհորդել է Եթովպիա, Մակեդոնիա, Պարսկաստան և Պարթևստան։ Հակասական է պատմվում նաև նրա մահվան հանգամանքների մասին։ Ըստ մի ավանդության՝ նա մահացել է բնական մահով Եթովպիայում կամ Մակեդոնիայում, սակայն ըստ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիներում ընդունված վարկածի՝ նա մահացել է որպես մարտիրոս, իսկ նրա մասունքները հետագայում իր հետևորդների կողմից բերվել են այս հողեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել