Ստորև բերված ողջ վիճակագրությունը մեկ պարզ թվի հետևանք է. 2000 թվականից ի վեր Չինաստանում 10.000 չինովնիկ է գնդակահարվել կոռուպցիայի համար, և տեսեք, թե ինչ արդյունքների է դա հանգեցրել:

– Չինաստանն ընդամենը 2 տարում ավելի շատ ցեմենտ է արտադրել, քան ԱՄՆ-ն ողջ 20-րդ դարի ընթացքում (4,9 գիգատոննա, այսինքն՝ 4.9 միլիարդ տոննա):

– Չինաստանում ճանապարհների երկարությունը կազմում է 4 միլիոն կիլոմետր:

– Ողջ Չինաստանում կա 300.000 կամուրջ, որոնցից 1000-ը 1 կիլոմետրից ավել երկարություն ունի, իսկ մինչև 2016 թվական կավարտվի Հոնգկոնգից դեպի Մակաո կղզի տանող կամուրջը: Ի դեպ, Հոնգկոնգից մինչև Մակաո նավով կարելի է հասնել մեկ ժամում…

– Չինաստանում ամեն տարի մեքենաների թիվն ավելանում է 20 միլիոնով, իսկ Պեկին մեքենայով կարելի է մուտք գործել միայն հատուկ համարանիշներ ունենալու պարագայում:

– Ամեն տարի Չինաստանում կառուցվում է հարյուր, լսո՞ւմ եք՝ հարյուր օդանավակայան:

– Չինաստանում մինչև 150կմ երկարությամբ վիադուկներ են գործում:

– Չինաստանում կառուցել են 28կմ երկարությամբ թունել:

– Գունչժոուից Գույան գնացող գնացքը մեկ ժամում անցնում է 510 կամուրջների վրայով ու 236 թունելների միջով՝ ընթանալով 250 կմ/ժ արագությամբ:

– 30 տարում չինացիները բազմապատկել են երկրի բնակտարածքն 8 անգամ ու որոշ մարզերում բնակչությանն անվճար բնակարաններ են տրամադրում:

– 10 տարուց Չինաստանում կլինի 220 քաղաք, որոնց բնակչությունը կգերազանցի 1 միլիոնը:

Ու այս ամենն այն բանի հետևանքն է, որ երկրում անողոքաբար պայքարում են կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պետպաշտոնյաների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել