«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը մահապատժի է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սոցիալական ցանցերում ԻՊ-ին պատկանող հաշիվներից ակտիվորեն տարածվում է 13 կետից կազմված ֆաթվան (կրոնա-իրավական որոշում իսլամում)՝ մակագրված կառույցի աստվածաբաններից մեկի՝ շայիխ Աբու Խաբաբ ալ Իրաքիի կողմից, որում Թուրքիայի նախագահը բնորոշվում է որպես «ուխտադրուժ, ով թափում է մուսուլմանների արյունը և վաճառվել է քրիստոնյաներին, ալաուիներին ու հրեաներին», հետևաբար, ինչպես և նշվում է փաստաթղթում՝ «Էրդողանը մեղանչելու է, նրա մահապատիժն անխուսափելի է»:
Ի դեպ, սա ԻՊ-ի կողմից Թուրքիայի նախագահին ուղղված եզակի սպառնալիք չէ, ավելի վաղ՝ անցյալ 3 ամիսերի ընթացքում, նման սպառնալիքներ ևս տարածվել են, բայց արդեն տեսանյութի միջոցով:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել