Համբիկ Դանիելին հեռուստադիտողները կհիշեն «X Factor» նախագծից, որտեղ նա ներկայանում էր որպես «DaDu» խմբի անդամ, Գարիկի թիմից էր։ Նախագծում նրանք զբաղեցրին 4-րդ տեղը։ Գարիկը նրանց համար գրեց «Never mind» երգը, և խումբն ունեցավ իր առաջին տեսահոլովակը։

Այժմ 23-ամյա Համբիկն իր քայլերն է անում սոլո կարիերայով։ Իրանում ծնված և 17 տարեկանում Հայաստան տեղափոխված երիտասարդը բավականին հետաքրքիր է ռեփ կարդում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել