Կառավարությունը նաև երկարաձգել է սպառողական վարկերի վճարման ժամկետները՝ 36 ամսից դարձնելով 48 ամիս:
Ավտոմոբիլային վարկերի վճարման ժամկետները ևս երկարաձգվել են՝ 48 ամսից դառնալով 60 ամիս:
Թուրքիայի տնտեսական աճը, համեմատած անցած տարվա այս ժամանակահատվածի հետ, 2.6 տոկոսից նվազել հասել է 1.8 տոկոս: Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը քննադատել է կառավարությանը բանկային գործում այսպիսի փոոոխություններ մտցնելու համար, նա ասել է, որ սա կկործանի Թուրքիայի տնտեսությունը, և որ սա ընդամենը պայմանավորված է առաջիկա ընտրություններով: Վարկերի վճարման երկարաձգումը կխորացնի երկրում առկա ֆինանսական խնդիրները, սակայն մի կարճ ժամանակաշրջանում այն իբրև դրական գործոն կընդունվի վարկառուների կողմից: Թուրքիայում վարկային պարտականությունները չկատարող վարկառուների թիվը հասել է տագնապալի մակարդակի: 2013 թ. այդ վարկառուների թիվը կազմում էր 698.000, 2014-ին այն հասել է 1 մլն սահմանագծին, իսկ 2015 թ. առաջին կիսամյակում արդեն 1 մլն է կազմում: Այս տվյալները տրամադրել է Թուրքիայի բանկերի ասոցիացիան (TBB):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել