անանուխ՝ 5 ճյուղ
շաքարավազ՝ 4-5ճ/գդ
կիտրոն՝ 1 հատ
ջուր՝ 1լ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել անանուխի տերևները և կտրատել:
Կիտրոնը մեջտեղից կիսել, քամել հյութը (այստեղ ստացվել է մոտ 5ճ/գդ հյութ):
Կաթսայի մեջ տեղադրել անանուխը, քամված կիտրոնի կեղևը, վրան լցնել 1լ ջուրը: Տեղափոխել կրակի վրա և եռացնել 2-3 րոպե: Անջատել կրակը և լցնել շաքարավազը: 
Թողնել՝ հովանա սենյակային ջերմաստիճանում, լցնել կիտրոնից քամված հյութը և տեղափոխել սառնարան վերջնական սառչելու: 
Պատրաստի լիմոնադը մատուցել անանուխի տերևներով և սառույցի խորանարդիկներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել