Tert.am–ը գրում է.

Իրեն «բժիշկ Մայք» կոչող ամերիկացի բժիշկը և նրա հասկի ցեղատեսակի շունը գրավել են համացանցը, գրում է korrespondent.net-ը:

Instagram սոցիալական ցանցում տղամարդու էջն արդեն 365 հազար հետևորդ ունի և գրավել է ոչ միայն ցանցի օգտատերերի, այլև մամուլի ուշադրությունը:

Մասնավորապես, հեղինակավոր պարբերականներից մեկը կոչ է արել 911 զանգահարել, քանի որ «այդ կրքոտ բժշկի» և նրա հասկիի հմայքն «անհնար է հաղթահարել»։

Բժիշկ Մայքն իրեն ներկայացրել է որպես «կյանքի կրքոտ հետազոտող»: «Պարզապես տղամարդն ու նրա շունն ընդդեմ աշխարհի»,- ասված է նրա էջում:

Ամերիկացի բժիշկն իսկական համացանցային սենսացիա է դարձել, իսկ Ռոքսի անունով նրա շան հետ ընկերությունը չափազանց գրավիչ են անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել