Փաստորեն, մեծ հաշվով, Զարզանդի նշանակումը, հետո ազատումը, նախարարի օբյեկտիվ որոշումը))) և այլն կապված է կոնկրետ Սյունիքի մարզպետի հետ, չէ՞։

Այսինքն՝ Զարզանդը, որը Խաչատրյանի թիկնապահն է` դրանից բխող հետևանքներով և նախկինում գործածներով, իրավունք չունի դպրոցի փոխտնօրեն լինել մի դպրոցում (որտեղ մինչ օրս ֆիզկուլտի դասատու էր), որը գտնվում է Սյունիքում, որի մարզպետը հենց նրա անմիջական շեֆն է:
Մեռնեմ ձեր ուրախությանն ու երկաթյա լոգիկային։)))

Հատուկ խորհուրդ պաշտոնանկ փոխտնօրենին: Մի երկու օր առաջ Երևանի թիվ 27 դպրոցում կոնկրետ հանցագործության համար դատապարտված անձն ընտրվեց տնօրեն, և քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչները շնորհավորեցին ընտրվածին: Փորձեք կիրառել նույն մեխանիզմը և ընտրվել միանգամից տնօրեն, ու ամեն բան հիասքանչ կլինի` օրենքով ու ճշտով:
Հիշեցի մեր Բահանջադեր ընդդիմադիրին, որ սաղ գործերը թողած՝ մարզպետի ու գյուղապետի հրաժարականներն էր Բահանջում)))...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել