Tert.am-ը գրում է.

Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են քաղաքագետներ կրթելուց: Մինչ այժմ դասավանդվող «Քաղաքագիտություն. Ուզբեկստանում ժողովրդավարական հասարակության կառուցման տեսությունն ու պրակտիկան» առարկայից հանվել է «քաղաքագիտություն» բառը:  

Корреспондент-ի հաղորդմամբ` բարձրագույն և միջնակարգ կրթության մասին նախարարի հրամանում չի նշվում այդ առարկայից հրաժարվելու պատճառը:

Աղբյուրը նշում է, որ Ուզբեկստանում 2013-14 ուսումնական տարվանից երկրի բուհերում դադարեցվել է քաղաքագետների պատրաստումը: «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ վերջին դիպլոմները շրջանավարտներին հանձնվել են 2013-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել