Ես էլ ասում եմ՝ Երևանը դեռ Հայաստանը չի: Ու էս սիրուն նկարները, որ հիմնականում քաղաքաբնակներն են ուրախ-ուրախ դնում՝ սեպտեմբերի 1-ի հետ կապված, ուրախացնում է, բայց մեդալի մի կողմն է միայն:
Իսկ էն մյուս կողմի պատկերը սահմռկեցուցիչ ա:
Շատ գյուղեր կան` առաջին դասարանցի չեն ունեցել:
Ու էս տարի Վերջին զանգ չի լինելու շատ գյուղերում:
Երեխա կա` դասի գնալու համար մի գյուղից մյուսն է հասնելու, ու ոչ մեկ չի մտածում, թե ինչ գումարով: Շատերն են կիլոմետրեր կտրում ոտքով։
Գյուղում հաճախ չեն գնում դասի, եթե անձրև է գալիս կամ ձյուն՝ կոշիկ ու տաք հագուստ չլինելու պատճառով:
Մի օր հոդված ընկավ աչքովս, որ չգիտեմ որ գյուղի դպրոցում դասին նստում են միաժամանակ առաջին դասարանցին, երրորդ ու ութերորդ դասարանցին, որովհետև մի չորս-հինգ աշակերտ կա դպրոցում, ու էս աշակերտների հետ մի ուսուցիչ էր պարապում նույն դասի ընթացքում: Կգտնեմ հղումը, կտամ:
Հիմա նորից եմ խնդրում, եթե Աշոտյանին տեսնեք, հարցրեք էլի. ամբողջ Հայաստանով մեկ մի գյուղից կողքի գյուղը երեխաների անվտանգ տեղափոխումն ապահովվա՞ծ է պետականորեն, թե՞, ոնց միշտ, Աստված է գյուղացու տերը....
Հ.Գ. Մի մեծ խնդրանք՝ օրենքներ ընդունելիս թարգեք հույսներդ Աստծու վրա դնելը: Մեկ-մեկ էլ խելքով մտածեք ու պատասխանատվության զգացում ունեցեք:
Էս անտեր պատասխանատվության զգացումն ինչի՞ դարձավ էսպես դեֆիցիտ։ Ճրագով էլ ման գաս, չես գտնի մեծամասնության մոտ, ում տակն աթոռ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել