Image result for վաղինակ շուշանյանԱնկեղծորեն, ինձ ևս դուր չեկավ Վաղինակի պահվածքը. եթե բողոքի ես դուրս գալիս փողոց, ապա պիտի նախապես իմանաս, որ քո և կամ քո կողքինի նկատմամբ կարող է բռնություն կիրառվել: Եթե բռնությանը պատասխանես բռնությամբ կամ նույնիսկ հոխորտանքով, պարտվողը դու ես լինելու, որովհետև քո դիմացինին տրված է լիազորություն՝ պետության անունից գործադրելու բռնություն, իսկ դու այդպիսի իրավունք չունես: Իսկ եթե դուրս ես եկել փողոց, ապա քո նպատակը բնականաբար պարտվելը չէ, այլապես դուրս գալն իմաստ չուներ: Եթե մտածում ես, որ այսօր պարտվեցիր, սակայն վաղն ավելի մեծ զանգված ես հավաքելու, ապա պետք է պատրաստ լինես գնալու մինչև վերջ՝ իշխանափոխության, ինչն առանց արյունահեղության չի լինում: Եթե դրան պատրաստ չես և կամ չես ցանկանում ընկնել նման պատասխանատվության տակ, ապա լավագույն ելքը կա՛մ կոնֆլիկտների չգնալն է և կա՛մ քո տեղն այնպիսի մեկին զիջելը, ով կգնա մինչև վերջ: Կա, իհարկե, գանդիական տարբերակը՝ բռնությանը պատասխանել լռությամբ, բայց դա որքանով կարդարացնի իրեն մեր պայմաններում՝ բարդ է ասելը, հատկապես որ այն գոնե այսօր համադրելի չէ մեր մտածողությանն ու մեր տաքարյուն խառնվածքին. չինմաչինցի իմաստուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել