Tert.am-ը գրում է.

Սփյուռքահայ գործարար,  բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին «Սուրբ Հովհաննես» եկեղեցում. այս մասին Tert.am-ին հայտնեցին «Hovnanyan International» ընկերությունից:

Նրանք հայտնեցին, որ դեռևս հայտնի չէ, թե որտեղ է հուղարկավորվելու բարերարը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ հուղարկավորության օրը հայտնի կլինի որդու վերադարձից հետո միայն: Ընկերությունից տեղեկացրին, որ որդին դեռ չի եկել, բայց ճանապարհին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել