Ուզում եմ անդրադառնալ այսպես կոչված «տնտեսական 4,4% աճին»: Բավականին զարմանալի թիվ, որը չի ապացուցվում ոչ բնակչության սոցիալական բարեկեցության ընկալմամբ, ոչ հարկային տվյալներով: Այսինքն՝ ոչ մարդկանց վիճակն է բարելավվել, ոչ էլ հարկային մուտքերն են ավելացել: Բացի այդ և՛ ՀՀ կենտրոնական բանկը, և՛ միջազգային ֆինանսական կառույցները տնտեսական աճի մի քանի անգամ ցածր տոկոս են կանխատեսում: Հարց է ծագում, ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը գնում, որը նույնիսկ կառավարության անդամները չեն հիմնավորում: Կարծում եմ՝ նման տնտեսական աճը զուտ թվական տվյալների փոփոխությունների արդյունք է: 
Հռետորական հարց: Եթե տնտեսության վիճակը բարելավվում է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակը վատանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել