Ամերիկայի բնիկ բնակչությունը՝ հնդկացիները, գրեթե ամբողջովին ոչնչացվեցին իրենց տափաստանները նվաճող գաղութարարների ու հանցագործների կողմից, որոնք առ այսօր համարվում են ԱՄՆ-ի ու Կանադայի հերոսներ: Ու շատ մեծ տխրություն ես զգում Հյուսիսային Ամերիկայի աբորիգենների համար, որոնց սպանությունն ազգային պատկանելության հողի վրա այսօր որևէ կերպ չի արծարծվում: Բոլորը գիտեն հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոսթի մասին, իսկ հնդկացիների մասին… Այս թեման մի տեսակ վրիպել է ժողովրդավարական հասարակությունների ուշադրությունից: Մինչդեռ դա ամենաիսկական ցեղասպանություն էր: Մարդկանց ոչնչացնում էին զուտ նրա համար, որի իրենք հնդկացիներ էին: Ամերիկայի հայտնաբերումից մոտ կես դար անց տեղաբնակներն ընդհանրապես մարդ էլ չէին համարվում: Նրանց բառիս բուն իմաստով վերաբերվում էին ասես կենդանիների, ու դա արվում էր զուտ այն բանի հիման վրա, որ հնդկացիների մասին ոչ մի հիշատակում չկար Աստվածաշնչում, հետևաբար, նրանք ասես գոյություն չունենային էլ:

Հիտլերն «անմեղ գառ» էր Ամերիկան նվաճողների համեմատ, որովհետև եթե Հոլոքոսթի արդյունքում ոչնչացվեցին մոտ 6 միլիոն եվրոպական հրեաներ, ապա ամերիկյան հնդկացիների կոտորածի արդյունքում, որը հայտնի է որպես «500-ամյա պատերազմ», ոչնչացվեցին ԱՄՆ-ի ու Կանադայի ներկայիս տարածքներում ապրած 114 միլիոն հնդկացիներից 95 միլիոնը: Համակենտրոնացման ճամբարների հիտլերյան կոնցեպցիան մեծապես պայմանավորված է նրանով, որ Հիտլերը բավականին մանրակրկիտ ուսումնասիրում էր անգլերեն լեզուն ու ԱՄՆ-ի պատմությունը:

Նա հիանում էր Հարավային Աֆրիկայում կառուցված ճամբարներով՝ բուռերի համար և Վայրի Արևմուտքում կառուցված նույնանման ճամբարներով՝ հնդկացիների համար ու հաճախ իր մերձավոր շրջապատի հետ զրուցելիս գովերգում էր անգլոսաքսերին՝ ԱՄՆ-ի տեղաբնակների այդչափ արդյունավետ ոչնչացման համար՝ սովի ու անհավասար ճակատամարտերի միջոցով, որովհետև համարում էր նրանց կարմրամաշկ վայրենիներ, ովքեր ենթակա չեն ո՛չ գերման, ո՛չ էլ վարժեցման:

«Գենոցիդ» տերմինը ծագում է լատիներենից (genos — ռասա, ցեղ, cide — սպանություն) ու բառացիորեն նշանակում է ամբողջ ցեղի կամ ժողովրդի ոչնչացում: Անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարանը բնորոշում է «գենոցիդ» բառը հետևյալ կերպ. «Էթնիկ կամ ազգային խմբերի դիտավորյալ ու համակարգված ոչնչացում», և հղում է արվում տերմինն առաջինը գործածած Ռաֆայել Լեմկինի վրա, ով այդ կերպ էր բնորոշել նացիստների գործողությունները Եվրոպայում:

ԱՄՆ-ը հրաժարվեց վավերականացնել ՄԱԿ-ի՝ ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան, ու դա զարմանալի չէ, քանի որ ցեղասպանության բազմաթիվ ասպեկտներ իրականացվել են նաև Հյուսիսային Ամերիկայի բնիկների հանդեպ: Ցեղասպանության ամերիկյան քաղաքականության ցանկն իր մեջ է երառում հետևյալ կետերը՝ մասսայական ոչնչացում, կենսաբանական պատերազմներ, բռնի տեղահանում հարազատ հողերից, ազատազրկում, ավանդական արժեքների բնաջնջում և օտար արժեքների ներարկում, տեղացի կանանց բռնի ստերիլիզացում, կրոնական ծեսերի անցկացման արգելք և այլն…

Վերջնական լուծումը

Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների հարցի «վերջնական լուծումը» դարձավ մոդել հետագայում կատարված Հոլոքոսթի ու Աֆրիկյան ապարտեիդի իրականացման համար: Սակայն ինչպե՞ս է ստացվել, որ պատմության խոշորագույն ցեղասպանությունը թաքնված է մնացել հանրությունից: Արդյոք ո՞չ նրա համար, որ դա այնքան երկար է տևել, որ սկսել է որպես սովորական բան ընկալվել: Հատկանշական է, որ այդ Հոլոքոստի վերաբերյալ մանրամասները բացակայում են Հյուսիսային Ամերիկայի բնակիչների գիտելիքների ու բանականության բազայից:

Դպրոցականներն առ այսօր սովորում են, որ Հյուսիսային Ամերիկայի տարածքների մեծամասնությունն անմարդաբնակ էր, սակայն մինչև եվրոպացիների ի հայտ գալն այնտեղ բարգավաճում էին հնդկացիների բնակավայրերը: Մեխիկոյում ավելի շատ բնակչություն կար, քան ցանկացած եվրոպական քաղաքում, իսկ մարդիկ առողջ էին ու կուշտ: Առաջին եվրոպացիները ցնցված էին, քանի որ գյուղատնտեսական մթերքները, որոնք աճեցվում էին բնիկների կողմից, այնքան լավն էին, որ հետագայում տարածվեցին ամբողջ աշխարհով:

Հյուսիսամերիկյան հնդկացիների ցեղասպանությունն ավելի սարսափելի էր, քան Հարավային Աֆրիկայի ապարտեիդը և հրեաների Հոլոքոսթը, սակայն ո՞ւր են դրան նվիրված հուշարձաններն ու հիշատակման արարողությունները: Ի տարբերություն հետպատերազմյան Գերմանիայի՝ Հյուսիսային Ամերիկայի պետությունները հրաժարվում են ճանաչել հնդկացիների հետ կատարվածը որպես ցեղասպանություն: ԱՄՆ-ի ու Կանադայի իշխանությունները չեն ցանկանում խոստովանել, որ դա եղել է ու կա բնիկների համակարգված ոչնչացման պլան:

«Վերջնական լուծում» տերմինը նացիստները չեն հորինել: Դա հնդկացիների հարցերով կառավարիչ Դունկան Քեմբել Սկոտի ու Կանադա Ադոլֆ Էյհմանի մտահղացումն էր, ովքեր 1910 թվականի ապրիլին այս կերպ որոշեցին լուծել «հնդկական խնդիրը»:

«Մենք խոստովանում ենք, որ հնդկացի երեխաները կորցնում են հիվանդությունների դեմ բնական դիմադրողականությունն այդ նեղ ու խիտ դպրոցներում, որ նրանք սովամահ են լինում շատ ավելի շատ ճամբարներում, քան իրենց գյուղերում: Սակայն դա ինքնին չի հանդիսանում հիմք, որպեսզի վարչությունը փոխի իր քաղաքականությունը, որն ուղղված է հնդկական հարցի վերջնական լուծմանը»:

Ամերիկայի եվրոպական գաղութացումը մեկընդմիշտ փոխեց բնիկ ամերիկացիների կյանքն ու մշակույթը: 15-19-րդ դարերին նրանց բնակավայրերի ճնշող մեծամասնությունն ավիրվեց, իսկ բնակչությունը կա՛մ ստրկացվեց, կա՛մ ոչնչացվեց:

«Աստծո անունով»

Մառլոն Բրանդոն իր ինքնակենսագրության մեջ մի քանի էջ է նվիրել բնիկ ամերիկացիների ցեղասպանությանը.

«Այն բանից հետո, երբ նրանց բոլոր հողերը խլեցին, ողջ մնացածներին քշեցին դեպի ռեզերվացիաներ, իսկ իշխանություններն այդ ռեզերվացիաներ միսիոներներ ուղարկեցին, ովքեր փորձում էին ստիպել հնդկացիներին դառնալ քրիստոնյա: Այն բանից հետո, երբ ես սկսեցի հետաքրքրվել ամերիկյան հնդկացիներով, ես բացահատեցի, որ շատ մարդիկ նրանց անգամ լիարժեք մարդ չեն համարում, և այդպես է եղել ի սկզբանե:

Հարվարդի քոլեջում դասավանդող Քոթոն Մաթերը, ով Գլազգոյի համալսարանի պատվավոր դոկտոր էր ու պուրիտանցի նախարար, տաղանդավոր գրող ու հրապարախոս, ով հայտնի էր Սալեմյան վհուկների իր հետազոտություններով, համեմատել էր հնդկացիներին Սատանայի ճտերի հետ ու համարում էր, որ Աստծո կամքն է սպանել հեթանոս վայրենիներին, ովքեր կանգնած էին քրիստոնեության ճանապարհին:

1864 թվականին ամերիկյան բանակի մի գնդապետ, ում անունն էր Ջոն Շեվինթոն, հերթական հնդկացիական գյուղը հաուբիցներով հրետակոծելիս ասել էր, որ պետք չէ խնայել հնդկացի երեխաներին, քանի որ անիծները մեծանալով դառնում են ոջիլ: Նա դիմել էր իր սպաներին՝ ասելով հետևյալը. «Ես եկել եմ, որպեսզի սպանեմ հնդկացիներին ու համարում եմ, որ դա իմ իրավունքն է ու պատվավոր պարտականությունը: Անհրաժեշտ է օգտագործել Աստծո երկնքի տակ առկա ցանկացած միջոց՝ հնդկացիներին ոչնչացնելու համար»:

Զինվորները կտրում էին կանանց արգանդներն ու դրանք կպցնում էին իրենց թամբերին, իսկ նրանց կրծքերի մաշկից քսակներ էին պատրաստում: Սպանված հնդկացիների քթերը, ականջներն ու գլխամաշկը նրանք հպարտորեն ցուցադրում էին Դենվերի օպերային թատրոնում: Ի՞նչ խոսք, լուսավորված, աստվածավախ ու հարուստ մշակույթով քաղաքակրթողներ էին:

Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ը հայտարարում է հերթական ժողովրդին լուսավորելու իր ցանկության մասին, քանի որ համարվում է, որ տվյալ ազգը խորացել է վայրիության, անհոգի ապրելակերպի ու տոտալիտարիզմի մեջ, չպետք է մոռանա, որ լեշահոտը փչում է հենց ԱՄՆ-ի պատմությունից, քանի որ այն միջոցները, որոնք կիրառել է այս հանցավոր պետությունն իր կայացման համար, անհնար է անվանել քաղաքակիրթ, իսկ նպատակները, հանուն որոնց այդ միջոցներն են գործի դրվել, ոչ այլ ինչ էին, քան սեփական շահի հետապնդում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել