Գաղտնիք չէ, որ տարեսկզբին Հայաստանում տիրում էր բարդ տնտեսական իրավիճակ: Ճիշտ է՝ միջազգային տնտեսական կառույցները հոռետեսական ցուցանիշներ էին հրապարակում՝ կապված ՀՀ-ին սպասվող տնտեսական դրության հետ, բայց նրանց կանխագուշակումները սխալ դուրս եկան: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. երկրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) շուկայական գներով կազմել է մոտ 1.1 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (իրական աճ) աճել է 5.1%-ով, այդպիսով այս տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է մոտ 4%: Ստացվում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ը երկրորդ եռամսյակում կազմել է 369 հազ. դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է մոտ 17%-ով:

Բոլորիս է հայտնի, որ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության, արտադրության, շինարարության և ծառայությունների համապատասխանաբար 14.5%, 5.1%, 0.6% և 3.3% աճով:

ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության, ծառայության և արդյունաբերության ճյուղերում, ինչից էլ կարելի է փաստել, որ բարձրացել է բնակչության մեծ մասի կենսամակարդակը:

Հարկ է նշել, որ սույն տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 20.6%-ով, ինչը տեղի է ունեցել հիմնականում ներմուծման 27.2% կրճատման հաշվին, իսկ դա իր հերթին պայմանավորված է արտաքին տրանսֆերտների կրճատման ու դրանից բխող ներքին առևտրաշրջանառության նվազմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել