1. Մի անգամ Միքելանջելոյի աշակերտները նրան գտան իր վերջին աշխատանքի կողքին լաց լինելուց:
-Ուսուցիչ, ինչո՞ւ ես լաց լինում, – հարցրին նրանք:
-Ես այս աշխատանքիս մեջ ոչ մի թերություն չեմ նկատում,- պատասխանեց նա:
-Բայց դա լավ է,- զարմացան աշակերտները:
-Դուք ոչինչ էլ չեք հասկանում: Եթե ես իմ աշխատանքի մեջ թերություն չեմ տեսնում, ուրեմն իմ տաղանդը հատում է, – ասաց Միքելանջելոն: Դրանից մի կարճ ժամանակ անց նա թողեց քանդակագործությունը և սկսեց զբաղվել երգիծական երգեր գրելով:

2. Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը.
-Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց:
-Իսկ հիմա,-պատվիրեց իմաստունը,-փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:

Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել… Քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առարկաները:
Իմաստունը ժպտալով ասեց.
-Բաց աչքերդ ու տես, թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան…
Այս օրինակով,-շարունակեց իմաստունը,-ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին… Եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք … և միայն դրանք կհիշես ու կմտապահես քո կյանքում..
-Հիշիր՝ եթե դու փնտրում ես միայն վատը, կգտնես վատը՝ երբեք չնկատելով ոչ մի լավ բան…Ակնկալելով միայն վատը՝ դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա:

3. Պրոֆեսորը սկսում է իր դասը մեկ բաժակ ջուրը վերցնելով ձեռքը: Նա բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է իր ուսանողներին:
- Ի՞նչ եք մտածում ինչքան կկշռի այս բաժակը:
Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում:
-Մոտավոր 200 գրամ, չէ երևի 300 գրամ, իսկ միգուցե 500 գրամ,- հնչում էին տարբեր կողմերից կարծիքներ:
-Իրականում ես չգիտեմ պատասխանը: Մինչև չկշռեմ այն, չեմ կարող ասել, բայց հարցը իրականում դա չէ: Ի՞նչ տեղի կունենա, եթե այս բաժակը ես պահեմ իմ ձեռքը մի քանի րոպե:
- Ոչինչ:
-Իրոք ոչ մի վատ բան չի լինի,- պատասխանում է պրոֆեսորը: - Իսկ ի՞նչ կլինի, եթե ես այս բաժակը պահեմ ձեռքս բացած մոտավոր մեկ ժամ:
-Ձեր ձեռքը կսկսի ցավել:
- Իսկ եթե այսպես պահեմ մե՞կ օր:
-Ձեր ձեռքը կքարանա, իսկ մկանները կսկսեն ցավել, նույնիսկ կարող է անդամալույծ դառնաք: Հնարավոր է, որ հիվանդանոց գնալու անհարժեշտություն լինի-, պատասխանեց ուսանողներից մեկը:
-Ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի՞, եթե ես այն պահեմ մեկ ամբողջ օր:
-Ոչ, -նյարդայնացած պատասխանեց ուսանողը:
-Իսկ ի՞նչ պետք է անենք, որ այս ամենը ուղղենք:
- Պարզապես բաժակը դրեք սեղանին, - ուրախ պատասխանեց մի ուսանող:
-Այոոոոոո,- ոգևորված պատասխանեց պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ: Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի քո կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Եթե սկսես մտածել մի ամբողջ օր, այն քեզ պարալիչի կհասցնի:
Կարող ես մտածել խնդրի մասին, բայց ըստ օրենքի այն ոչնչի չի հանգեցնում: Դրա «քաշը» չի քչանում: Լուծել խնդիրը լինում է միայն գործողությունների միջոցով: Լուծիր այն կամ էլ դիր մի կողմ: Իմաստ չկա հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք դարձնում են քեզ անդամալույծ:

4. Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր, և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց.
- Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, - ասաց և թուլացրեց կրակը ու մարեց:
Երկրորդն ասաց:

- Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ: Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր:
- Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը: Մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգեց:
Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմերը հանգած:
- Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք,-ասաց ու սկսեց լացել: Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը:
- Քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եվ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:

5. Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմին, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասաց.
- Կրակը լույս է տալիս:
Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով նա ասաց.
- Կրակն այրում է:
Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ: Նա իմացավ այն, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին:
Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել