Դե ինչ, նորից սկսենք ամփոփել ֆեյսբուքը։ ՖԲ-ն երեկի շարքում շատ պարբերություններ ինչ-որ մեկի սրտով չեն, իսկ ինչ-որ մեկն էլ գովում է։ Շնորհակալ եմ երկու կողմերին էլ՝ շարքը չանտեսելու համար։

Երեկ սեպտեմբերի մեկն էր, ու շատերն առաջին անգամ ոտք դրեցին դպրոց կամ ԲՈւՀ։ Նրանք նոր նպատակներ ունեն նոր հաստատություններում, հաջողություն բոլորին։

Շատերը երեկ քննադատական ֆոնով մոտեցան սեպտեմբերի մեկին։ Ժողովուրդ ջան, կրթության որակը կարող եք քննադատել սեպտեմբերի 2-ից սկսած մի ամբողջ տարի, բայց եկեք ամսի մեկի ժպիտները չվերածենք տխրության։

Երեկ էլեկտրաէներգիայի դեմ պայքարը նորից սկսվեց։ Կրկին ոստիկանների հետ բախումներ, կրկին պղտոր ջրում արդար մարդկանց ֆոնին ձուկ բռնողներ, երբեմն կոչեր, որոնք ուղղակի անընկալելի են և այլն։ Փաստենք՝ սեպտեմբերը միանգամից մտավ հունի մեջ, ու «ձկնորսները» վերադարձան անթալիաներից։ Հեսա ռեժիմն ու խուճապը կհանդիպեն, ու կյանքը կրկին ուրախ կանցնի։

1939 թվականի սեպտեմբերի մեկին էլ համաշխարհային պատերազմը սկսվեց, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանք խլեց։ Տեղի ունեցավ դարի 2-րդ կազմակերպված սպանդը։ Աստված չտա դրա կրկնությունը։ Սեպտեմբերի մեկերը թող միշտ լինեն ծաղիկներով ու ժպիտներով լեցուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել