Tert.am-ը գրում է.
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել այն, ինչ հայտարարել է երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր արդարադատության նախարար նշանակվելու հնարավորության վերաբերյալ:
Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե առաջարկ եղել է, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց` «ոչ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է մնալ նախարարի թափուր պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել