Tert.am-ը գրում է.

Երեկ ժամը 19-ից Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ արձակված կրակոցներից երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել:

Tert.am–ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիրավորները Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից են, վիճակները կայուն է» -տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերի մոտ, երբ լուրեր էին տարածվել, որ Տավուշի մարզի ողջ երկայնքով ադրբեջանական դիրքերից կրակում են հայկական դիրքերի ու գյուղերի վրա, Tert.am –ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերքել էր, որ վիրավորներ կան` ասելով, որ տիրապետում է միայն քաղաքացիական բնակչության մասին տվյալներին:

Նա նշել էր, որ զրուցել է Չինարի, Այգեպար, Դովեղ, Մովսես գյուղերի գյուղապետերի հետ, և կեսգիշերին մոտ արդեն կրակոցներ չկային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել