Այսօր լրատվականներից մեկում կարդում եմ, թե ինչ խառն ա եղել Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ համագումրի ժամանակ: Պարզվում ա էս բիզնես չունեցող խեղճ տղեն համագումարի գնացել էր ոչ թե նախագահի ելույթը ըմբոշխնելու և նրան ՀՀԿ նախագահ ընտրելու, այլ բիզնես շահեր է հետապնդել:

Ընդմիջմանը մոտեցել է Տարոն Մարգարյանին ու սկսել բանավիճել, թե ինչու՞ են դադարեցվել Փակ շուկայի վերանորոգման աշխատանքները: Տարոն Մարգարյանը բացատրել է, որ աշխատանքները դադարեցված են մնալու այնքան ժամանակ, մինչև չլինի Մշակույթի նախարարության եզրակացությունը, քանի որ դա մշակութային արժեք ունեցող շինություն է:

Ապա Ալեքսանյանը ճեմասրահում «բռնացրել է» Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և սկսել համոզել: Նախարարն էլ պատասխանել է, որ Մշակույթի նախարարությունը ոչ մի եզրակացություն չի կարող տալ, մինչև չլինի փորձագիտական եզրակացություն:

Մի խոսքով ստացվեց, որ իզուր էր Ալեքսանյանը համագումարի գնացել: Անիմաստ քաղաքական ստրեսի ենթարկվեց ՀՀԿ-ական ճառերից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել