Tert.am–ը գրում է.

Չինաստանի Սուցյան քաղաքի մոտակա գյուղում բնակվող ընտանիքը միանգամից 100 000 յուան (մոտ 15 700 դոլար) է կորցրել նահանգային ավանդույթի պատճառով: Գումարը, որը ընտանիքի մայրը սովորույթի համաձայն պահում էր նկուղում, մի քանի տարում  փտել է խոնավությունից:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով չինական «Սինխուա» գործակալությունը, քայքայված թղթադրամներով լի տոպրակը օգոստոսի 31-ին տեղի բանկերից մեկում ներկայացրել է Չժան ազգանունով մի երիտասարդ:  Նա փորձել է վնասված թղթադրամները փոխանակել, սակայն ֆինանսական հաստատության աշխատակիցները մերժել են նրան, քանի որ կիսափտած ու միմյանց կպած թղթադրամները հնարավոր չէր առանձնացնել իրարից։  

Չինական գյուղերի բնակիչները սովորություն ունեն խնայողությունները պահել թաքստոցներում, հատկապես հողի տակ, սակայն  ոչ մեծ գումարների պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել