Խծկոնքի վանքային համալիրը պատկերող Մարտիրոս Սարյանի գծանկարը (1929 թ.)... Հաղորդվում է, որ Իսլամական պետության գրոհայինները պայթյուններ են կազմակերպել Սիրիայում գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի տարածքում, ինչի հետեւանքով մասամբ ավերվել է Բաալ-Շամի տաճարը, որը հին քաղաքի գլխավոր սրբավայրն էր: Դե ինչ, բարբարոս իսլամականները լավ են սերտել ուսուցիչների «դասերը», տվյալ դեպքում՝ իրենց հովանավորող Թուրքիայի իշխանությունների: Իսկ փորձառու «ուսուցիչները» լավ են սովորեցրել իրենց շուտ ըմբռնող «աշակերտներին», թե ինչպես է պետք ոչնչացնել բռնազավթած տարածքների մշակութային արժեքները:
Այդ ամենը մեկը մեկին հիշեցնում է մեկ այլ տխուր պատմություն, թե ինչպես 1950-ականներին Հայաստանի սահմանի մոտ գտնվող Խծկոնքի վանքային համալիրը ոչնչացվեց թուրք զինվորականների կողմից: Ինչպես տեղեկանում ենք VirtualAni կայքից, միայն 1959 թ., երբ հնարավոր եղավ առաջին անգամ այցելել այդ փակ ռազմական տարածքը՝ պարզ էր դարձել սարսափելի իրողությունը. հրաշագեղ վանքային համալիրի հինգ եկեղեցիներից մնացել էր միայն մեկը՝ այն էլ կիսավեր վիճակում: Ինչպես պատմել էին մոտակա գյուղի բնակիչները՝ պայթյունները մինչ այդ պարբերաբար եւ նպատակային իրականցրել էին թուրք զինվորականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել