Картинки по запросу կրթությունՄեր ապագան և փրկությունը ինտելեկտուալացումն է, որի ամենամատչելի և համընդգրկուն միջոցը կրթությունն է:
Ուրեմն, կրթությունն ապագա է. միջնակարգ կրթությունը՝ միջին կարգի ապագա, որակյան բարձրագույն կրթությունը՝ բարձր կարգի որակյալ ապագա:
Բայց քանի դեռ «հայրենի» կառավարությունը հանդուրժում է, որ երկրում կան դպրոց չհաճախող երեխաներ, որոնք չունեն ոչ թե խելք կամ ցանկություն, այլ ընդամենը հագուստ կամ գրենական պիտույքներ, այդ կառավարությունը, փաստորեն, չի զբաղվում հանրության ավելի բարեկեցիկ ապագայի նախագծման հարցով:
Է, ավելի վատ ապագա մենք առանց այդ կառավարության էլ կունենանք, ինքը պետք է ավելի լավ ապագա ունենալու համար:
Քանի դեռ «հայրենի» կառավարությունը պատվի հարց չի դարձրել բոլոր երեխաներին դպրոց գնալու հարցում ամեն ինչով ապահովելը, անպատասխան է մնում այն հարցը, թե ում շահերն սպասարկում այդ կառավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել