Картинки по запросу քրդստանԹուրքիայում օրեցօր ահագնանում է թուրք-քրդական պատերազմը, այո՛, պատերազմը: Արդյոք հաշվի՞ ենք առել, որ դա իր մեջ ռիսկեր է պարունակում նաև մեզ համար՝ անկախ նրանից, թե դիտորդ կմնանք, թե՝ դեր կունենանք:

Օրինակ հաշվի առե՞լ ենք, որ, հնարավոր է, ունենանք փախստականների հոսք։ Փախստականներ, որոնց պահել, տեղավորել է պետք, որոնք, եթե իրենց այնպես պահեն, ինչպես Եվրոպայում, կլինեն բախումներ. հայերը փափկասուն եվրոպացիներ չեն, որ ամեն ինչ հանդուրժեն: Հաշվի առե՞լ ենք, որ փախստականների անվան տակ կարող են թափանցել տարբեր տեսակի հակահայ թուրք տարրեր և կազմակերպություններ կամ, ինչու չէ, նաև ԻՊ գրոհայիններ: Խուճապի մատնվել պետք չէ, ընդամենը պետք է ամեն սցենարի համար ունենալ պատրաստի քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել