Tert.am-ը գրում է.

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հերքեց ադրբեջանական դիրքերից գյուղը հրթիռակոծելու մասին տեղեկությունը ու անգամ ծիծաղելով ասաց՝ «խաղաղություն է, հարաբերական անդորր»։

Tert.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, չհերքելով կայքերից մեկը տեղեկությունը, որ ադրբեջանական դիրքերից նշված երկու գյուղերը հրթիռակոծվում են, ասաց, որ չի կարող ասել՝ հրթիռակոծում են, կրակում, թե ինչ են անում:

Նա հերքեց, որ կան վիրավորներ:

Tert.am-ը լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել