Картинки по запросу ալիեւԵրկիրը սեփական հրամանագրերով կառավարող Իլհամ Ալիևը երեկ հերթական փաստաթուղթնէ ստորագրել, որն այնքան «բարդ» է, որ մինչև այսօր չեն կարողացել… ռուսերեն թարգմանել: Պատկերացնո՞ւմ եք այդ լեզվի հարստությունն ու ճոխությունը. փաստորեն ռուսերենը «խեղճացել» է ադրբեջաներենի առաջ: Այս զավեշտալի վիճակից փորձել է դութս գալ կայքերից մեկը՝ ընդհանուր գծերով նկարագրելով Ալիևի հրամանագրի իմաստը:

Պարզվում է՝ սույն փաստաթուղթն ընդամենը պարտադրում է, որ եթե բնակշահագործման գրասենյակը՝ ԺԷԿ-ը, քաղաքացուն անհրաժեշտ տեղեկանքը չտա կամ հանիրավի ձգձգի, ապա այդ անի ASAN անվանյալ ծառայությունը: Նույնը և այն դեպքում, եթե, օրինակ, Տրանսպորտի նախարարությունն ուշացնի ձեռներեցությամբ զբաղվելու համար անհրաժեշտ արտոնագիրը. փույթ չէ, այդ փաստաթուղթը կտա նույն հրաշագործ ASAN- ը:

Ահա այսքան բանը երեկվանից Ադրբեջանի նախագահի աշխատակազմի թարգմանիչները ջանում են ռուսերեն թարգմանել, բայց չեն կարողանում՝ շատ բարդ է: Մամուլն շտապել է երկրի նախագահի հրամանագիրը «հեղափոխական» անվանել: Ադրբեջանցիների խելքով Իլհամ Ալիևը գրչի մի շարժումով վերացրել է ԺԷԿ-երում և պետական այլ հիմնարկներում ծաղկող կոռուպցիան և դրամաշորթությունը: Մնում է հարցնել, թե ի՞նչն էր խանգարում, որ այդ ASAN- ը ստեղծվեր ավելի վաղ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել