Image result for ոչ թալանինԱյժմ Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում բողոքի ակցիա «Ոչ թալանին» խմբի և նրանց համակիրների մասնակցությամբ: Բողոքի ակցիան ընթանում է լարված մթնոլորտում: Նրանք փորձում էին փողոցը փակել, իսկ ոստիկաններն էլ չէին թողնում: 
Դատելով առկա վիճակից՝ կարելի է փաստել, որ ոստիկանների հասցեին հնչեցվող վիրավորանքներն ու հայհոյանքները, ոստիկանության աշխատակիցներին հրելը կարող են բախումների առիթ հանդիսանալ:

Հետաքրքիր է՝ արդյոք ցուցարարները չե՞ն հասկանում, որ այսպես բոլորին տրամադրում են իրենց դեմ ու հնարավոր բախման, իսկ ձերբակալությունների ժամանակ նրանք ոչ մի արդարացում չեն ունենա:
Վերջապես պետք է հասկանալ, որ նման գործողությունները ոչ մի խնդիր չեն լուծում։

Ցանկացած բողոքի ակցիա պետք է մնա ադեկվատության սահմաններում և չզուգորդվի այլ քաղաքացիների իրավունքների խախտմամբ ու անձնական վիրավորանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել