Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան՝ Մարշալ Բաղրամյանի արձանի հարակից հատվածում, ինչից հետո ոստիկանությունը ուժով՝ քաշքշելով, բոլորին դուրս հանեց փողոցից:

Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան  անհնազանդության երթով,  երբ հասել էին Բաղրամյանի սկզբնամաս՝ Ամերիկյան համալսարանի մոտ, ոստիկանները պատ կազմեցին:

«Ոչ թալանին» -ի տղաները բարձրախոսով   դիմում էին քաղաքացիներին՝ «մի-ա-ցեք», ապա՝  ոստիկաններին՝ «հարգելի քաղաքացիներ, ամենը հանձնելուց հետո կարող եք միանալ քաղաքացիական պայքարին, դուք նույնպես քաղաքացի եք, դուք նույնպես հոսանք ունեք»;

«Այս պահին քաղաքացիական անհնազանդություն ենք իրականացնում, թե ինչ կանենք հետո, չեմ կարող ասել, ինչ միջոցի կձևակերպվի, չենք կարող ասել»,-հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը և բացատրեց, որ դա նշանակում է կաթվածահար անել երթևեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել