17.10.2008
Իմ դստրիկ, ես երբեք էլ չեմ իմանա, թե ինչու Աստված քեզ այսքան տանջանքներ տվեց...գլխումս բացի այս մտքից այլ միտք չկար. 'Ինչու սա հենց իմ փոքրիկի հետ պատահեց^' ...իսկ հարցիս պատասխան չէի գտնում: Աստված իմ, թող նրան մի լավ երազ գոնե հայտնվի... 
21.10.2008 
Ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ էր նա արտահայտում իր ամեն բառը, երբ ես նրա ձեռքը բռնած նստում էի կողքին: Նա փորձում էր ժպտալ, բայց իրեն շատ վատ էր զգում: Նա ասում էր, որ շատ է ուզում քույրիկ ունենալ: Ես լաց էի լինում, իսկ դստրիկս ասաց, որ գիտի, որ մահանալու է ու ուզում է երկնքից պաշտպանել իր քույրիկին: Նա նաև ասաց, որ ուզում է մինչև Ամանոր գոնե ապրել...
24.10.2008 
Այսօր նա առաջին անգամ բղավեց ցավից: Նա ատամներով բռնել էր բարձը, որ հանկարծ ինձ չարթնացնի, բայց արթնացա ու նրան տեղափողեցինք հիվանդանոց... ես կխելագարվեմ...
25.10.2008 
Բժիշկն ասաց, որ նրան ընդամենը երկու ամիս է մնացել ապրելու: Ես Աստծուց խնդրում էի, որ դստրիկս գոնե իր ուզած Ամանորը տեսնի...
27.10.2008 
Ես հասկացա, որ ոչ մի գումար արժեք չունի, ես դրանով չէի կարող փրկել դստրիկիս կյանքը... չէի կարող ու այդ մտքից խելագարվում էի...
28.10.2008 
Երկրորդ օրն էր, ինչ դստրիկս գիտակցության չէր գալիս: Ես նման բան անգամ թշնամուս չեմ ցանկանա: Խելագարվում էի այն մտքից, որ շուտով ստիպված եմ լինելու առանց նրա ապրել...
02.11.2008 
Երբ նա բացեց աչքերը, ես կողքին էի...
03.11.2008 
Մեզ դուրս էին գրում հիվանդանոցից: Մենք անհույս էինք, դրա համար էլ դուրս գրեցին: Դստրիկս ասում էր, որ ուրախ է, որ տանն է մահանալու: Նա ընդամենը տասնվեց տարեկան էր, նրա ամբողջ կյանքն առջևում էր, իսկ նա ասում է, որ ուրախ է տանը մահանալու համար... մենք ուժ չունեինք, բայց պետք է պայքարեինք հիվանդության դեմ...
08.11.2008 
Ես նրան նստեցրի պատշգամբում, որ մաքուր օդ շնչի...նա նայում էր բակին ու ժպտում. այստեղ նրա մանկությունն էր անցել, բայց մեկ տարի առաջ բժիշկներն ասացին, որ նա քաղցկեղով հիվանդ է...
11.11.2008 
Ես բոլորին մեղադրում էի...երբ տեսնում էի փողոցում մայրիկի ու դստրիկի, մտքումս ասում էի. 'Ինչու մենք^'
13.11.2008 
Նա արդեն ոչինչ չէր ուտում...
15.11.2008 
Ես բղավում էի, որ նա պետք է պայքարի, իսկ նա ամեն երեկո հետս աղոթում էր, որ կարողանա Ամանորը տեսնել:
17.11.2008 
Մենք ոչ մեկին չունեինք, երկուսս էինք:
19.11.2008 
Ձյուն էր գալիս... Առաջին ձյունն էր, իսկ նրա կյանքում` վերջինը...ես արդեն արցունք չունեի, որ լաց լինեի:
22.11.2008 
Նա բղավեց, քթից արյուն էր գալիս... հետո քնեց, իսկ ես ստուգեցի շնչառությունը. նա ողջ էր, կարևորն էլ դա էր...
25.11.2008 
Ես գրքեր էի կարդում նրա համար, իսկ նա աչքերը փակ լսում էր...մեր կյանքն էլ մի դաժան հեքիաթի էր նման...
30.11.2008 
Մեկ ամիս էր մնացել Ամանորին...դիմացիր գանձս, մենք աղոթում էինք այդ մեկ ամսվա համար...
1.12.2008 
Զանգահարեց նրան համադասարանցին, ուզում էր խոսել նրա հետ, բայց աղջնակս ասաց, որ ուժ չունի... 'Նա ուժ չունի անգամ աչքերը բացելու, իսկ դու ուզում ես նրա հետ ժամերով խոսել' ասացի նրան ու կախեցի լսափողը...
5.12.2008 
Շնչիր, շնչիր, շնչիր... նրա շնչառությունը վատանում էր... բժիշկն ասում էր, որ պետք է սպասել...սպասել նրա մահվանը^ նա իրոք գժվել է...
7.12.2008 
Նա արդեն չէր ժպտում... ասում էր, որ արդեն բոլոր ուտելիքներն էլ խոտի համ ունեն... ես վախենում էի նրան մենակ թողնել բնակարանում... սարսափում էի...
10.12.2008 
Այսօր նա ժպտաց, խոսեց, հիշեց դասերը...մեջս հույս ծնվեց, այո, հուսով էի, որ ամեն ինչ լավ կլինի...
12.12.2008 
Նա գոռում էր ցավից, իսկ ես արդեն հոգնել էի պայքարելուց, բայց ապրել էր պետք, հանուն նրա ապրել էր պետք...
14.12.2008 
Գիշերը չքնեց...
15.12.2008 
Նա արդեն երկրորդ օրն էր չէր քնում ու երրորդ օրը, ինչ հաց չէր ուտում... 
17.12.2008 
Նա արթնացավ գիշերը երեքին ու մի փոքր հաց կերավ...
18.12.2008 
Նա չէր հասկանում, թե որտեղ էր ու անկապ բառեր էր ասում... Աստված իմ, ինչու^ տեսնել, թե երեխադ ինչպես է մահանում??? վերցրու ինձ նրա փոխարեն...
20.12.2008 
Գիշերը չքնեց, բայց նայում էր առաստաղին ու ժպտում...ես այնքան եմ սիրում քեզ, այնքան եմ սիրում...
21.12.2008 
Ես կխելագարվեմ իրոք...նա նայում էր ինձ ու լավ կյանք մաղթում` առանց նրա... 
22.12.2008 
Ոչինչ չի ասում, չի ուտում...ես նստած էի նրա կողքին ու պատմում էի մանկությունից, հայրիկից, դասերից...
24.12.2008 
Մեկ շաբաթ էր մնացել Ամանորին... Աստված իմ, խնդրում եմ, տուր նրան գոնե յոթ օր ապրելու...
26.12.2008 
Բժիշկը զանգեց. 'Նա ողջ է???' ...ԱՅՈ,ՈՂՋ Է, ՈՂՋ Է...
28.12.2008 
Խոսում էր դանդաղ...աչքերն արդեն կարծես դատարկ էին..
30.12.2008 
Նա հիշեցրեց ինձ իր քույրիկի մասին: Ես խոստացա, որ անպայման նրա համար քույրիկ կունենամ...
31.12.2008 
Նա ուզում էր պատշգամբ դուրս գալ...ես տարա նրան... նրա աչքերը արցունքներով էին լցվել ու կարծես աչքերում ծիածաններ լինեին...Այսօր Ամանոր էր ու նա շնորհավորեց ինձ: Ես արդեն չէի կարողանում Աստծուց բան խնդրել. աղջիկս Ամանորը դիմավորեց: Նա ինձ մի երկտող տվեց, որ ես այն կարդամ այն պահին, երբ նա այլևս չի լինի...
1.01.2009 
Նա քնեց տասնհինգ րոպե ու արթնացավ... ձեռքերը դողում էին...
2.01.2009 
Խանութից գալուց իմ վրա մի մեծ սառցե կտոր ընկավ, բայց անմիջապես թիկունքիս հետևում...ԱՍՏՎԱԾ ԿԱ...
7.01. 2009 – 8.01.2009 
Նրա բերանից արյուն էր գալիս ու նա լաց էր լինում, բղավում, թե որքան շատ էր սիրում ինձ: Բռնել էր ձեռքերս ու բաց չէր թողնում: Նա երեկոյան մահացավ...փակեց աչքերն ու վերջ.....
ԵՍ ԱՆՊԱՅՄԱՆ ՔՈՒՅՐԻԿ ԿՈՒՆԵՆԱՄ ՆՐԱ ՀԱՄԱՐ ու նրան կանվանեմ այնպես, ինչպես նա ուզում էր իր դստրիկին անվանել` ՕԼՅԱ...ես նրան կպատմեմ իր քույրիկի ուժի մասին, ով հիմա երկնքում է ապրում ու պահպանելու է նրան...
Երկտողում գրված էր. 'Օլյա, պահպանիր մայրիկին: Մամ, պահպանիր Օլյային, ես Ձեր կողքին եմ'...
Այդ երկտողը հիմա իմ կյանքի իմաստն է...
Ես քեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԴՍՏՐԻԿՍ, ԴՈՒ ՄԻՇՏ ԻՄ ՍՐՏՈՒՄ ԵՍ, Իմ ԴԱՇԱ'.........................................................

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել