Այս տոնական օրը մենք փորձել ենք պատկերացնել, թե ինչպիսին են եղել մեր որոշ ակնառու քաղաքական գործիչներ, երբ դեռ երեխա էին: Խնդրում եմ սրտներիդ մոտ չընդունել, սա միայն հումոր է և ուրախ երևակայություն:

1. Շմայսը հո միշտ բռնաբարելու ու գլխատելու պատրաստ քաջարի հանրապետական չի՞ եղել...

2. Տիկին Հրանուշն էլ պետք է որ դեռահասության տարիներին նման եղած լինի «Անորսալի վրիժառուների» միջի գնչուին, եթե առհասարակ դա հենց ինքը չէ։

3. Նիկոլի հոգում էլ եռացել է հեղափոխական կորովը դեռ օրորոցից...

4. Լիսկային էլ չխկչխկիկների տեղը զենք էին տալիս, դրա համար էլ մինչև հիմա կրակում ա բալկոններից։

5. Աշոտյանն էլ մեգառեֆորմները հո երեկ չի՞ սկսել։

6. Գեներալ Մանվելն էլ մի գունդ հակառակորդ առանց կրակոցի սարսափահար անող դեմքի արտահայտությունը սկսել է վարժեցնել անգամ մինչև կռազի ղեկն իր ձեռքն առնելը։

7. Դե, բնականաբար, որտեղ Մանվելը, էնտեղ էլ Սեյրանը...

8. Մանուկ էր մի ժամանակ Ճոյտը թոթոլ...

9. Հմայակ Հովհաննիսյանին դեռ մանկուց են խորամանկ ու ավանտյուրիստական մտքեր այցելել: Նկարում նա հասկացավ, որ կարող է քաղաքագետների միություն հիմնել, որտեղ միակ քաղաքագետը հենց ինքը կլինի:

10. Հայ ազգայնականության գաղափարներով տոգորված հույն Շարմազանովն իր իմաստունամտահոգ հայացքը սկսել է վարժեցնել դեռ վա՜ղ մանկության տարիներին:

11. Վահրամ Բաղդասարյանն էլ դեռ պստիկ վախտերից դաքֆեյս էր անում, դրա համար էլ էս օրին ա։

12. «Ես կապացուցեմ, որ այս աշխարհում մենակ սպիտակ մարդիկ չեն, որ կարող են ինչ-որ բանի հասնել»,-ասաց սև մի մանուկ...

13. Զգում էր, զգում էր Եղնուկյանը, որ մենակ Դ՛Արտանյանի ոգի ունենալը քիչ է հայկական քաղաքականություն մտնելու համար...

14. Հեռո՜ւ-հեռավոր անցյալում, երբ դեռ դինոզավրերը ողջ էին, մանուկ էր նաև մեր Գալուստը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել