Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկն է։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Օդեսայի ռազմական ակադեմիայում նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում, տեղեկացնում է Euronews-ը։

 «Մեր նպատակն է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերն աշխարհի ամենաուժեղ հավաքական անվտանգության համակարգերից մեկի մաս դառնան»,-ասել է վարչապետը։

Յացենյուկը Գերագույն ռադայի կողմից 5 տարի առաջ ընդունված որոշումը՝ Ուկրաինան դաշինքների կազմում չներառելու վերաբերյալ, ռազմավարական սխալ է որակել։

«Աշխարհաքաղաքական սխալ, ես կասեի՝ հանցագործություն էր 2010 թվականին խորհրդարանի ընդունած այդ որոշումը»,-ասել է Յացենյուկը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի խորհրդարանը չեղարկել է այդ որոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել