Սկզբում պետք է գիտակցել այն փաստը, որ մեզ հայտնի տիեզերքում ոչ մի բան չի կարող շարժվել լուսի արագությամբ, որը կազմում է 300.000 կմ/վ վակուումում: Սա հաստատուն արագություն է: Լույսը չի կարող շարժվել ավելի արագ կամ ավելի դանդաղ, բայց ոչինչ չի կարող շարժվել ավելի արագ, քան լույսը, որովհետև այդպես է կառուցված տիեզերքը: Սա կապված է ոչ թե չոր հաշվարկների, այլ աշխարհաստեղծման էության հետ, և առանց այսպիսի սահմանների աշխարհը չի կարող գոյություն ունենալ:
Սկսենք նրանից, որ լույսի արագությանը մոտենալիս օբյեկտը սկսում է ծավալ ու էներգիա ձեռք բերել, որը լավագույն դեպքում հակասում է էյնշտեյնան հարաբերականության տեսությանը, իսկ վատագույն դեպքում կարող է ոչնչացնել օբյեկտը: Տվյալ պահին՝ համակարգչի դիմաց նստած կամ էլ տրանսպորտում գտնվելիս, երբ Դուք կարդում եք այս հոդվածը, Դուք գտնվում եք շարժման մեջ: Իհարկե, Ձեզ թվում է, որ ֆիզիկապես Դուք գտնվում եք հանգստի կարգավիճակում (թող որ՝ ոչ բացարձակ հանգստի վիճակում), բայցևայնպես Դուք մշտապես շարժվում եք ժամանակի մեջ:
2
Այսպիսով, Դուք օբյեկտ եք, որը շարժվում է «ժամանակի ուղով»՝ հաստատուն արագությամբ: Դուք միայն ի զորու եք փոխել շարժման ուղղությունն ու ընտրել այն, թե ինչով պետք է զբաղվեք: Դուք չեք կարող դանդաղեցնել ժամանակը կամ արագացնել այն, սակայն հավանաբար լսել եք «ժամանակի դանդաղեցման» մասին օբյեկտի արագացման ընթացքում: Դա բավականին հեշտ է պատկերացնել, եթե թղթի վրա երկու առանցք քաշեք: Ուղղահայաց առանցքը ժամանակինն է, ընդ որում՝ վերև գնացող հատվածն ապագան է: Հորիզոնական առանցքը կխորհրդանշի տարածությունը:
Գծեք սլաք առանցքների հատման կետից ու դեպի վեր տարեք այն՝ ուղղահայաց առանցքի երկայնքով: Կարևոր չի, թե որքան երկար այն կլինի, պարզապես այն կունենա միայն մեկ երկարություն: Այդ սլաքը, որն այժմ ուղղված է դեպի ապագան, իրենից ներկայացնում է այն մեծությունը, որ գիտության մեջ անվանում են «Չորս արագություն»: Դա Ձեր շարժման արագությունն է տարածություն-ժամանակի մեջ: Հենց հիմա, երբ Դուք գտնվում եք անշարժ վիճակում, սլաքն ուղղված է դեպի ապագա: Եթե ցանկանում եք շարժվել տարածության մեջ՝ կոորդինատներ առանցքից դեպի աջ, պետք է փոխել ձեր «Չորս արագությունն» ու միացնել նաև հորիզոնական կոմպոնենտը:
Ստացվում է, որ Դուք պետք է թեքեք սլաքը, բայց հենց անեք դա, կնկատեք, որ այն այլևս այդքան վստահորեն չի դեպի վեր ցույց տալիս՝ դեպի ապագան, ինչպես մինչ այդ էր: Այժմ Դուք շարժվում եք տարածության մեջ ու ստիպված եք զոհել ապագայում Ձեր շարժումը, քանի որ «Չորս արագության» սլաքը կարող է միայն պտտվել, այլ ոչ թե ձգվել կամ էլ երկարել:
Այստեղից էլ սկսվում է «ժամանակի դանդաղեցման» հայտնի էֆեկտը, որի մասին խոսում են բոլոր նրանք, ովքեր գոնե մի քիչ պատկերացում ունեն հարաբերականության տեսության մասին: Եթե Դուք շարժվում եք տարածության մեջ, ապա չեք կարող ժամանակի մեջ շարժվել այնքան արագ, որքան կանեիք, եթե պարզապես նստած լինեիք: Ձեզ համար ժամանակն ավելի դանդաղ կընթանա, քան պասիվ վիճակում գտնվող մարդու համար:
Մենք մոտենում ենք այն հարցի պատասխանին, թե ինչու «լույսից արագ» արտահայտությունն իմաստազուրկ է մեր տիեզերքում: Տեսեք, թե ինչ է կատարվում, եթե Դուք ցանկանում եք շարժվել տարածության մեջ հնարավորինս արագ: «Չորս արագության» սլաքն ամբողջությամբ թեքվում է այնքան, մինչև ուղղված չլինի ամբողջովին հորիզոնական առանցքի երկայնքին, ու չենք մոռանում, որ այն չի կարող ձգվել ու սեղմվել, այլ միայն պտտվում է: Եվ այսպես, Դուք հասել եք հնարավորինս բարձր արագության, ու այլևս անհնար է արագացնել, քանի որ սլաքն էլ պտտվելու տեղ չունի, այլապես այն «ուղիղից էլ ուղիղ կդառնա կամ հորիզոնականից էլ հորիզոնական»: Հենց այս հասկացությանն էլ հավասարազոր է «լույսից արագ» արտահայտությունը:
Իսկ հիմա ողջ վերոգրյալն ամփոփենք մի քանի նախադասություններում։
Մենք չենք կարող հասնել լույսի արագությանը, քանի որ չենք կարողանա ապահովել այդ արագությամբ շարժվող օբյեկտի մոլեկուլյար ամբողջականությունը: Այսինքն՝ մեր պայմանական տիեզերանավը կբաժանվի ատոմների: Անգամ եթե մեզ հաջողի պահպանել օբյեկտի ամբողջականությունը լույսի արագությանը մոտենալիս, մենք պետք է ինչ-որ կերպ բացառենք ժամանակի դանդաղեցման էֆեկտը, հակառակ դեպքում լույսի արագությամբ շարժվելիս անգամ մի քանի րոպեն կհամապատասխանի Երկրի վրա տասնյակ ու հարյուրավոր տարիների (ավելի մանրամասն կարելի է հաշվել Լորենցի փոխակերպումների միջոցով): Դե իսկ լույսի արագությունից ավելի արագ շարժվելն անհնար է, քանի որ դա հակասում է տիեզերքի կառուցվածքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել