Թուրքիայի՝ Եվրամիության հետ կապերի գծով նորանշանակ նախարար Ալի Աքբար Քոնջան, ով ներկայացնում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» և ինքն էլ ազգությամբ քուրդ է, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը... «Միանգամայն պարզ է, որ 1915 թ. տեղի է ունեցել հայերի կոտորած... Բացարձակ միևնույն է, որ դուք դա անվանում եք «այսպես կոչված»... Պարզ է, որ հայերը ենթարկվել են կոտորածների... Դա ընդունում են բոլորը... Մենք հիմա պետք է աշխատենք այն հարցի շուրջ, թե ինչպես բնութագրենք տեղի ունեցածը... Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում և կարտահայտենք մեր դիրքորոշումը...»,-ասել է Ա.Քոնջան... Հավելեմ, որ քրդամետ այս կուսակցության անդամները ԲԱԶՄԻՑՍ իրենց ելույթներում ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ են արել պաշտոնական Անկարային այն ընդունել և ներողություն խնդրել հայերից...
Այսպիսով, կարելի է ասել, որ Թուրքիայի ԵՄ հետ կապերի գծով նախարարը ՃԱՆԱՉԵՑ Հայոց Մեծ եղեռնը...
Հ.Գ. Այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմին անցած չորս կուսակցություններին չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն... Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հրամանով նոյեմբերի 1-ին երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ... Իսկ մինչ այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ձևավորել է կոալիցիոն կառավարություն, որի մեջ մտել են նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել