Վերջին շրջանում տեղի ունեցող վերադասավորումների պատճառով քաղավիացիայի ոլորտը գտնվում էր ինչպես հասարակության, այնպես էլ մամուլի ուշադրության կենտրոնում:

Լեհական LOT ավիաընկերությունը, որն այս տարվա հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը, կրկին վերադառնում է հայկական շուկա: Նշենք, որ 2016 թվականի հունվարի 1-ից ավիաընկերությունը վերսկսելու է Վարշավա–Երևան–Վարշավա թռիչքները` իրականացնելով շաբաթական երեք չվերթ: Նախատեսվում է, որ թռիչքները Երևանից կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Հարկ է նշել, որ լեհական LOT ավիաընկերությունը համարվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն ավիաընկերություններից մեկը: Ամսական 6000 թռիչք կատարող լեհական ազգային ավիափոխադրողն ավելի քան 4 մլն ուղևոր է սպասարկում: Սկսած 2003 թ. «Լեհական ավիաընկերությունները» դարձել է նաև Star Alliance-ի լիիրավ անդամ, որի շնորհիվ Alliance ուղերթների գլոբալ ցանցում Վարշավան դարձել է տարանցիկ կայանատեղի:

Ըստ տեղեկությունների՝ չեխական ավիաընկերությունը, որի մատուցած ծառայությունները բավականին մատչելի են, նույնպես պատրաստվում է վերսկսել իր չվերթերը:
Հուսանք, որ տեղի ունեցող փոփոխությունները մրցակցություն կապահովեն ավիացիոն ոլորտում ու կտան իրենց ցանկալի արդյուքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել