Մեր ժամանակներում սեպտեմբերի մեկը ոչ միայն Գիտելիքի օրն էր, այլև` ամառային արձակուրդներից հետո դասարանցիներին հանդիպելու և տպավորություններով կիսվելու առաջին առիթը: Ու սկսվում էին պատմություններ, ով ո՞նց հանգստացավ, ո՞ւր գնաց, ի՞նչ տեսավ… Ավելի բարձր դասարաններում արդեն խոսում, քննարկում էին, թե ով ի՞նչ է դառնալու: Ի տարբերություն այսօրվա ազատ մեծացող սերնդի՝ այն ժամանակ բոլորը հայտարարում էին, թե ուզում են տիեզերագնաց, նվազագույնը՝ օդաչու դառնալ, թեև շատերը թաքուն երազում էին ՑԵԽԱՎԻԿ կամ պետավտոտեսուչ դառնալ... )))
Ամեն դեպքում յուրաքանչյուրն իր ուղին ունի, և կարևոր է հենց դպրոցական տարիքից հասկանալ, որ առաջին հերթին ՄԱՐԴ պետք է դառնալ ու ՄԱՐԴ մնալ՝ անկախ ծնողների հնարավորություններից, կարմիր վզկապներից, հազարումի տեսակ կոչումներից և ստացած լավ ու վատ գնահատականներից: 
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, շնորհավորում եմ ձեր Գիտելիքի օրը: Փորձեք առավելագույնս օգտվել այս տարիներին ձեզ տրվող գիտելիքը յուրացնելու հնարավորությունից և ձեռք բերեք հավատարիմ ընկերներ. դա ամբողջ կյանքի համար է…
Հատուկ շնորհավորանքներս որդուս՝ Ալեքսանդրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել